Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Առողջապահության նախարարությունը վերանայում է, թե ինչի հիման վրա է քաղաքացին պետպատվերի շրջանակներում ստանում սրտի վիրահատությունների հնարավորություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
Հունիսի 4-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվել է վարչապետի օգնական:
«Խոսքը ոչ թե այս պահին չարաշահումների մասին էր, այլ գումարների անարդյունավետ բաշխումների մասին, որը մեր պետությունն իրեն թույլ տալ չէր կարող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով ԱԱԾ-ի հետ իրենց աշխատանքին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի 1 տարով հետաձգմանը:
Քաղաքացին խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:
2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչած կրակոցների հետևանքով 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը տեղում մահացել էր, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
ՀՀ քաղաքացիներն ինտենսիվ ահազանգում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ոլորտի խնդիրների մասին: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Մանե Թանդիլյանը, իրենք սերտորեն համագործակցում են ԱԱԾ-ի հետ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննարկումներին:
«Կառավարության ծրագիրն ամսի 7-ին է քննարկվելու: Այո, մենք երկար քննարկում ենք ունեցել, թե ինչպիսին պետք է այն լինի` իր մոտեցումներով, և եկել ենք այն եզրահանգման, որ այս ծրագիրը պետք է ունենա կոմպոնենտներ, որ պետք է արտացոլեն մեր հասարակության իրողությունը, այսօրվա քաղաքական իրողությունը, և այստեղից բխելով՝ մենք ունենք կարճաժամկետ նշաձողեր»:
Հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի բակում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2001թ. ծնված Ա.Գ-ի և 2002թ. ծնված Ա.Հ-ի միջև:
Վաղարշակ Հակոբյանին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակելն օրենքին չի հակասում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վ. Հակոբյանի նշանակումն անօրինական է։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խմբակցությունից մի խումբ պատգամավորների դուրս գալու խնդրին՝ ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և իշխանություն լինել, և ընդդիմություն, և փոքրամասնություն, և մեծամասնություն:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն հրապարակման մասին, թե ինքը թաքցնում է իր կենսագրության այն դրվագը, որ 2012 թվականին եղել է «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը:
Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն:
Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ:
«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները մի խումբ անձանց կողմից փակելու փաստի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Նա ասաց, որ ծրագրերը շատ են, սակայն իրենք թիրախավորել են խոշորները, որոնց համար միլիոններ են տրամադրվել։
Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն է, ինչ շարունակվում է տրանսպորտային կոլապսը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը:
Հունիսի 5-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 29 կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:
«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մեզ այլ երկրներից չեն թելադրում». Դավիթ Սանասարյան