Վիճաբանություն, հարվածներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներերի միջև. Արցախի ոստիկանություն

Հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի բակում վիճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 2001թ. ծնված Ա.Գ-ի և 2002թ. ծնված Ա.Հ-ի միջև, ինչի ընթացքում Ա.Գ-ն հարվածել է Ա.Հ-ին, այնուհետև վեճը շարունակվելու հետևանքով Հեքիմյան փողոցի թիվ 14 շենքի մոտ Ա.Գ-ն նորից է հարվածել Ա.Հ-ի դեմքին,որից հետո վերջինս գրպանից հանելով նշտարը հարվածել է նրան, պատճառելով դեմքի աջ հատվածի կտրած վնասվածք:

* * *

Հունիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքի Աբովյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1973թ. ծնված Գ.Պ-ի և 1979թ. ծնված Դ.Փ-ի միջև, ինչի ընթացքում վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է Գ.Պ-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արցախի ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930