Մանե Թանդիլյանը` կառավարության ծրագրի մասին
«Կառավարության ծրագիրն ամսի 7-ին է քննարկվելու: Այո, մենք երկար քննարկում ենք ունեցել, թե ինչպիսին պետք է այն լինի` իր մոտեցումներով, և եկել ենք այն եզրահանգման, որ այս ծրագիրը պետք է ունենա կոմպոնենտներ, որ պետք է արտացոլեն մեր հասարակության իրողությունը, այսօրվա քաղաքական իրողությունը, և այստեղից բխելով՝ մենք ունենք կարճաժամկետ նշաձողեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` խոսելով կառավարության ծրագրի մասին:
Ըստ նրա` ծրագիրն ունի տնտեսական ուղենիշեր, սկզբունքներ և գործողություններ, որոնք հստակ ֆիքսված են. «Պատկերացումները հստակ են, թե մենք ինչ ենք անելու` ելնելով այդ փաստաթղթից»:
Նա ողջունեց ՀՀԿ-ականների քննադատությունը, որ կառավարության ծրագիրը կենացների հավաքածու է, և նշեց, որ թվերի բացակայությունը խնդիր չէ. «Ես հիշեցի իրենց նշած տոկոսները և ապա պատկերը, այդ նույն տոկոսների հարաբերակցությունը, այնպես որ, տոկոս նշելը չի նշանակում՝ աշխատանք անել»: