Բաժիններ՝

Վերնիսաժում կատարված սպանության տեսագրությունը

2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչած կրակոցների հետևանքով 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը տեղում մահացել էր,  իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ.Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի հետ` վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի և նրան ուղեկցող անձանց սպանությունը իրականացնելու շուրջ: Ըստ դերակատարման՝ դեպքի օրը Ռ. Խաչատրյանն իր վարած ավտոմեքենայով դեպքի վայր է տեղափոխել խմբի անդամներին, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս