Մահացել է «Մահացու ուժ» և «Ջարդված լապտերների փողոցը» ֆիլմերի դերասանը
78 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեւեդոմսկին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնի մամուլի ծառայությունը, թատրոն, որտեղ աշխատել է դերասանը:
Մահվան պատճառն առայժմ չի նշվում: Հուղարկավորման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Նեւեդոմսկին նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում եւ հեռուստաշոուներում: Մասնավորապես, նա խաղացել է «Գնչու», «Բաց գիրք» եւ «Բուդուլայի վերադարձը» սերիալներում, հայտնվել է «Մահացու ուժի», «Ջարդված լապտերների փողոցի», «Ազգային անվտանգության գործակալի» եւ «Բանդիտական Պետերբուրգի» էպիզոդներում:
Դերասանը դեբյուտել է 1966 թվականի «Դառը հատիկ» ժապավենում, ինչպես նաեւ խաղացել է «Դյութիչ երջանկության աստղը», «Խորթ մայրը», «Խանումա», «Շրջադարձ» եւ «Մենախոսություն» ֆիլմերում: Լեոնիդ Նեւեդոմսկին Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնում աշխատել է 1967 թվականից: Ժողովրդական արտիստի կոչումը նա ստացել է 1994 թվականին: