
Արցախի ՄԻՊ-ը տեսակցել է Ստեփանակերտում վնասվածքներ ստացած քաղաքացիներին

«Այսօր այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալ՝ տեսակցելու հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային պատճառով տեղի ունեցած փոխադարձ կռվի արդյունքում վնասվածքներ ստացած և ստացիոնար բուժում ստացող երեք քաղաքացիներին՝ Մհեր Մուսայելյանին (ԱՀ ԱԱԾ աշխատակից), Ալբերտ Ավետիսյանին և Դավիթ Հարությունյանին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: