Ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը խոսել է ամուսնու` Ալեքսիս Օհանյանի և հայերի մասին՝ բացահայտելով Հայաստան այցելելու իր մտադրությունը:
Մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ եւ 7-ամյա աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
ԱՄՆ-ը Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի դաշնակից երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման նոր մաքսեր է սահմանում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հեռուստատեսության 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Այսօր կառավարության նիստում որոշվեց հունիսի 7-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ տաս օր առաջ հանդիպում է ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք մտադիր են Հայաստանում ՋԷԿ կառուցել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Այսօր կառավարության նիստից առաջ Կոտայքի մարզպետի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր անելիքները և նշեց, որ համագործակցելու է ԱԱԾ-ի հետ, եթե լինեն նյութեր, կուղարկի ուսումնասիրության:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ պաշտոնաթող չի լինի Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով:
Այսօր կառավարության նիստում նշանակվեցին 8 մարզպետները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը:
Այսօր` հունիսի 1-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է:
Մանչեսթրում ավտոմեքենան մայիսի 31-ի ուշ երեկոյան դուրս եկել մայթ եւ տապալել հետիոտներին:
Կառավարության նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ-ից մեծ արտահոսք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու համար 600 դիմում է ստացվել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են:
Մայիսի 31-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի վերելակը խափանվել է, 8 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կառավարության օպերացիան՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին, ուսհաստատություններից բացի ընդգրկել է նաեւ բուժհաստատությունները, մասնավորապես՝ պոլիկլինիկաները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարությունների հասցեին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը, պարզվում է, մեծ կարողությունների տեր մարդ է: Մուրադյանի նախորդ տարվա եկամուտները գերազանցել են 350 միլիոն դրամը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիրներին զուգահեռ քննարկվել է նաեւ Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով։ Խոսել են նաեւ Էլթոն Ջոնի այցից։
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկումներ են սկսել՝ հասկանալու համար, թե էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում հնարավո՞ր է, թե՞ ոչ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են՝ այսօր ԱԺ է գալու նոր կառավարության ծրագիրը, որը ոչ թե հեղափոխական, այլ անցումային ծրագիր է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: