Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հանձնարարական տվեց

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մոտ տաս օր առաջ հանդիպում է ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք մտադիր են Հայաստանում ՋԷԿ կառուցել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ մի շարք քննարկումներ են ունեցել, սպասում են էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը պայմանագրի կապակցությամբ, որը կտրամադրվի երկուշաբթի և իրենք կկարողանան գնահատել այն, ապա կներկայացվի հաջորդ կառավարության նիստում:
Ն.Փաշինյանը հետաքրքրվեց, թե այդ նախագծի հետ խնդիր կա՞, թե՞ ոչ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ պայմանագիրը ուշ են ստացել, այն եղել է անգլերեն լեզվով և ուղարկել են Էներգետիկայի ինստիտուտ, որպեսզի մասնագիտական գնահատական տան: Նրա խոսքով` կառուցվելիք համալիրի շինաշխատանքները սկսվելու են 3 ամիս հետո, տևելու են 25 ամիս, և կառավարությունն իր վրա պարտավորություն է վերցնում 20 տարվա համար, իսկ իրենց կողմից արտադրված էլեկտրաէներգիան ավելցուկային է լինելու, պետք է արտահանվեր, իսկ Իրանի հետ մինչև 2020 թ. պայմանագիր ունեն, պետք է էներգետիկայի ինստիտոիտը իր վերջնական եզրակացությունը տա:

Ն.Փաշինյանը նշեց, որ հատկապես հիմա, երբ խնդիր կա ներդրումային դաշտը բարելավելու, պետք է արագ գործել, որ պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքն իմանան. «Եթե ասում ենք այո, պետք է արագ ասենք այո, եթե ասում ենք ոչ, ուրեմն արագ ասենք ոչ, հակառակ դեպքում այդ ձգձգումները կարող են բոլորովին այլ տպավորություն թողնել»:
Նա հանձնարարեց արդյունքների մասին արագ զեկուցել իրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս