Երևանում 8 տարեկան երեխան մնացել է վերելակում
Մայիսի 31-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի 11-րդ շենքի վերելակը խափանվել է, 8 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Ղ.-ին (ծնված 2010 թ.) դուրս են բերել վերելակից: