Մայիսի 31-ին, ժամը 11.20-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Մանուչար Գ.-ն, որը 2011թ. նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Սամարայի երկրամասի Օկտյաբրսկ քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:
«Դասագրքային կանոն է, որ հեղափոխությունից հետո առաջնահերթ քայլը քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման խնդիրն է. մենք արդեն 40 օր է՝ ունենք անՍերժ Հայաստան, սակայն ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխությունը դրական արդյունք է արձանագրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «թավշյա հեղափոխությանը» միացած զինվորականների խնդրին, որոնց մասին ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հորդորել էր ուշադիր լինել, որպեսզի բանակը կողմ չդառնա։
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումն իրականացնելու նպատակով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններն ընթացքի մեջ են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում բնակչուհու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
Արտերկրում գտնվող զորակոչի տարիքի ՀՀ քաղաքացիներից Պաշտպանության նախարարությունն արդեն դիմումներ է ստացել։ Այսօր կառավարության նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը թվաքանակ չնշեց, բայց տեղեկացրեց, որ բոլորին անհատական մոտեցում է ցուցաբերվելու։
Հունիսի 1-ին, ժամը 08:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում գտնվող «Յուքոմ» ընկերության կայանում:
«Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված որևէ մտահոգություն չունի, որովհետև ամբողջովին վերահսկելի է»
«Պատկերացնում եք, չէ՞, ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ փորձել են ապօրինի գործել»:
«Շատ հաջող և արդյունավետ այց ենք ունեցել, որը, համոզված ենք, հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի: Բայց շատ հրատապ խնդիրներ կան»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին իրար էին բախվել «ՈւԱԶ-452Դ» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը:
Դատախազը բողոքարկել է ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի նկատմամբ գրավ կիրառոելու որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն ուղերձով դիմել էր արտերկում գտնվող զորակոչիկներին, որ վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինծառայության:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է հեղափոխություն անել վերևից՝ չցանկանալով, որ այն տեղի ունենա ներքևից: Գրել էինք, որ երեկ, նրա նախաձեռնությամբ, ապամոնտաժվել են Էջմիածին քաղաքի տարբեր փողոցների վրա տեղադրված արգելաձողերը (շլագբաում), մոտ 10 հատ: Այդ արգելաձողերը դրված էին Գրիգորյանի տան, նրան պատկանող համալսարանի, քաղաքապետարանի տարբեր հատվածներում:
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծննդյան օրվա առթիվ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանձնարարել է հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն և ապա վերափորձաքննություն:
Տիգրանավան համայնքում պոկվել է առանձնատան տանիքը 30 մ2, տան տեր՝ Արամայիս Գառնիկի Խաչատրյան:
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս:
Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝ Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։
Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որոնք իրականացնում է չինական ընկերությունը, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ, կթողարկի միջազգային նոր նամականիշ՝ նվիրված Թոմ Քաթինային, որն ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից է եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել 2017թ. մայիսի 28-ին։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:
Մեքսիկայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի 31 նահանգներից միանգամից 22-ի տարածքի մի մասում անոմալ բարձր ջերմաստիճանների պատճառով:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային շրջափոխումը: