Բաժիններ՝

Երբեք մի փորձեք լուծել ուրիշների խնդիրները

Կյանքը երբեմն ավելի դաժան է, քան մենք սպասում ենք: Որքան էլ մեծ լինի մտերիմների բեռը ձեր ուսերին վերցնելու, բարդ իրավիճակներում նրանց օգնելու ցանկությունը, կանգ առեք, լավ մտածեք՝ արդյո՞ք հարկավոր է ձեզ վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը: Դուք, իհարկե, կարող եք խրախուսել մարդկանց, նրանց մոտիվացնել որոշակի գործողությունների, բայց ոչ՝ բավարարել նրանց պահանջները և լուծել խնդիրները: Flytothesky.ru-ի հաղորդմամբ՝ միշտ հաշվի առեք հետևյալ 4 պատճառները՝ ինչու հակավոր չէ ամբողջ ուժերով լուծել ուրիշների խնդիրները:

Մարդիկ բնույթով հնարամիտ են, սթրեսակայուն: Մենք հաճախ թերագնահատում ենք մարդկանց հարմարվողականությունը, կայունությունը, հնարամտությունը: Բավական չէ, որ ամեն ինչ բարդացնում ենք չափազանց հոգատարությամբ, երբեմն ինքներս ենք մեղավոր նրանում, որ մարդկանց թույլ ենք տալիս օգտագործել մեզ: Հավատացեք, մարդիկ կարող են ավելին, քան մենք մտածում ենք: Երբ մարդուն թույլ ենք տալիս նրա փոխարեն որոշում կայացնել, նրան թույլ ենք տալիս թուլանալ, նստել մեր ուսերին: Խելամիտ է ողջ ջանքերը ներդնել սեփական գործողություններում և որոշումներում, մարդկանց մոտիվացնել նույնն անել:

Օգնությունն ու աջակցությունը նպաստում են զարգացմանը, իսկ խնդիրների վերացումը կանգնեցնում է այն: Հարկավոր է տարբերակել մարդուն աջակցելը և նրա փոխարեն բոլոր դժվարությունները հաղթահարելն ու խնդիրները լուծելը: Ըստ էության, դուք չեք լուծում նրա խնդիրները, քանի որ նրան ավելի լավը, ուժեղ և խելացի չեք դարձնում: Ավելի է լավ օգնել նրանց ինքնուրույն ելք գտնել բարդ իրավիճակից:

Մենք չգիտենք՝ ինչն է ավելի լավ: Անկեղծ ասած՝ մենք ոչ միշտ ենք իմանում՝ ինչ է հարկավոր ուրիշների խնդիրները լուծելու համար: Մեզ, իհարկե, կարող է այդպես թվալ, բայց եթե այդպիսի հարցերում փորձագետ չեք, վստահ չեք, որ գիտեք խնդրի իդեալական լուծման տարբերակը, նրան պարզապես արջի ծառայություն եք մատուցում: Իսկ եթե դուք միակ «բարեգործը» չեք, կարո՞ղ եք պատկերացնել՝ մարդ որքան իրար հակասող խորհուրդներ է ստանում: Նրան հնարավորություն տվեք լուծել խնդիրները:

Կարդացեք նաև

Ուրիշի պատասխանատվության ստանձնումը ոչ ոքի օգուտ չի բերում: Կոնֆուցիոսին վերագրվում էր հետևյալ արտահայտությունը. «Մարդուն ձուկ տալով՝ նրան կկերակրեք մեկ օր: Սովորեցրեք մարդուն ձուկ որսալ, և դուք նրան կկերակրեք ամբողջ կյանքի համար»: Խնդիրների լուծումը, իհարկե, կարող է դիտարկել՝ որպես ձուկ: Հնարավոր է՝ դուք հաճույք եք զգում, որ «կերակրել եք քաղցած անձի», բայց փաստացիորեն դուք չեք լուծել հիմնական խնդիրը: Դուք մարդուն հնարավորություն չեք տալիս անցնել սեփական ճանապարհը և դաս ստանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս