
Վառ աղանդեր, որի համը հնարավոր չէ մոռանալ. նարնջային փուդինգ

Բաղադրիչներ
1. Ձվի դեղնուց – 9 հատ
2. Ձու – 1 հատ
3. Կարագ
4. Շաքարի փոշի – 100 գ
5. Պաքսիմատ – 2 հատ
6. Կաթ
7. Նարինջ – 1 հատ
8. Նուշ
Պատրաստման եղանակը
1. Կարագը, ձվի 9 դեղնուցները և ձուն հարել մինչև փրփրելը:
2. Պաքսիմատի վրա կաթ լցնել, փափկեցնել, քամել և խառնել դեղնուցային զանգվածին:
3. Հետո ավելացնել մանրացրած նուշը, նարնջի մանրացրած կեղևը, բոլորը լավ խառնել և լցնել կաղապարի մեջ:
4. Եփել մինչև պատրաստ լինելը: Պատրատի փուդինգը զարդարել նարնջի շերտերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը