
Պլանային ջրանջատում Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում և Մերձավան գյուղում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 10.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Լուկաշին, Լուկաշինի 1, 2, 3, Գ. Զոհրապի, Չուխաջյան փողոցների, Հալաբյան փող. 25/2, 25/3. 25/4. 25/5 համարների,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի, Հաղթանակ թաղ. 5-ից-18 փողոցների,
- Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: