Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան. Sputnik Արմենիա

Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կկատարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Նա հավելել է՝ գործադուլ չկա։

«Բնականոն աշխատանք է, բոլորը նորմալ եկել են գործի։ Գործադուլ անենք, որ բոլորը ուրախանա՞ն»,- նշել է Աղեկյանը։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031