Բաժիններ՝

ՀՀ ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ընթացող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու համար:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին տեղեկացրել են արված շինարարական աշխատանքների մասին։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի կարևորությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031