Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը Լիտվայի գործընկերոջ հետ քննարկել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս