Ոգով ուժեղ մարդկանց 15 գաղտնիքները
Եկեք ուղիղ ասենք. ուժեղ ոգին առաջընթացի արդյունք է, այլ ոչ թե՝ ի ծնե եղած որակ:
Բոլոր մարդիկ էլ իրենց համար լավագույնն են ուզում` լավագույն ընկերներին, աշխատանքն ու աշխատավարձը: Սակայն դա հեշտ չէ ստանալ, հատկապես, եթե դուք զգում եք, որ չեք կարող փոխել ձեր կյանքը: Այն փոխելու համար մարդկանց շատ ուժ է հարկավոր ու կամք:
Փոխանակ խոչընդոտները որպես սեփական բնավորությունը կոփելու խոչընդոտ դիտարկենք, մենք դրանց նայում ենք՝ որպես անլուծելի խնդիրների: Իսկ դա վատ է: Դա խանգարում է զարգանալ:
Սակայն կամքի ուժն ու ոգու ուժը սովորություններ են, որոնք կարելի է և պետք է զարգացնել: Ահա հոգով ուժեղ մարդկանց բնավորության հիմնական գծերը`
1. Նրանք լավատես են:
Աշխարհը սարսափելի վայր է, և այդ մասին մեզ տեղեկացնում է նորությունների գործակալությունների մեծամասնությունը: Սով, պատերազմ, հանցավորություն. Այս ամենն ամենուր է: Սակայն այդ նեգատիվ էմոցիաները և էներգետիկան չեն ազդում ուժեղ մարդկանց վրա, նրանք չեն պատրաստվում հանձնվել ու տրվել ընդհանուր ընկճախտին: Ընդհակառակը, նրանք ամեն կերպ փորձում են ուղղել այն, ինչը կարող են վերահսկել:
2. Նրանց ինքնահաստատվել պետք չէ:
Այսպիսի մի ասացվածք կա` եթե դուք թշնամիներ ունեք, ուրեմն ամեն ինչ ճիշտ եք անում: Բանն այն է, որ դուք չեք կարող բոլորին դուր գալ:
3. Նրանք հասկանում են հանգստի արժեքը:
Մենք արդեն վաղուց փոխել ենք արդյունավետության վերաբերյալ մեր հայացքները: Այժմ այն կապում են շուրջօրյա աշխատանքի հետ: Սակայն կարևոր է հասկանալ, որ արդյունավետ աշխատանքը շուրջօրյա աշխատանքը չի: Եվ մենք պետք է հանգստանանք, որպեսզի լիցքաթափվենք:
4. Նրանք էներգետիկների կարիք չունեն:
Ձեր օրգանիզմում կոֆեինի չափազանց մեծ քանակն ինքնաբերաբար ադրենալին է արտադրում: Դա շատ էներգիա է տալիս, որն օգնում է լուծել ամենօրյա խնդիրները: Սակայն դա վնասակար է առողջության համար և բացասաբար է ազդում մեր արդյունավետության վրա ապագայում:
5. Նրանց ներողություններ պետք չեն առաջ շարժվեու համար:
Շատ մարդիկ բավականին զգայուն են վիրավորանքների նկատմամբ, նրանք ներծծվում են իրենց ուղեկցող ցավով: Սակայն դա ազդում է արդյունավետության վրա, և ուժեղ մարդիկ կարողանում են սթրեսից գլուխ հանել:
6. Նրանք զբաղվում են իրենց մարմնով:
Վերջերս հայտնաբերվեց, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ ունակ են թեթևորեն ու արագ ադապտացվել ինտելեկտուալ և սոցիալական ոլորտներում:
7. Նրանք հաճույքներից չեն հրաժարվում:
Ոգով ուժեղ մարդիկ հասկանում են, որ իրենց ուրախությունն ու երջանկությունը կախված է միմիայն իրենցից: Նրանք խանդի ու նեղանալու վրա ժամանակ չեն վատնում:
8. Եվ նրանք ոչ մեկին թույլ չեն տա խոչընդոտել իրենց՝ հաճույք ստանալ:
Ապրիր լիարժեք կյանքով, օգտագործիր ուրախության և երջանկության յուրաքանչյուր վայրկյանը, որը դու ունես:
Ոգով ուժեղ մարդիկ ուրիշների մտքերին ու կարծիքներին թույլ չեն տալիս որոշել իրենց մտքերն ու կարծիքները: Նրանք գործում են այնպես, ինչպես զգում են:
9. Նրանք թույլ չեն տալիս անհաջողություն կրել:
Մեզանից շատերը վախենում են անհաջողությունից: Մենք չենք ուզում կորցնել ու ծիծաղի առարկա դառնալ, և այդ պատճառով էլ շատերը չեն ուզում ընդհանրապես ոչինչ ձեռնարկել: Սակայն ոգով ուժեղ մարդիկ չեն վախենում անհաջողությունից, այլ, ընդհակառակը, հասկանում են, որ դա փորձ է ու դաս:
10. Նրանք տարված չեն իրենց սխալներով:
Մենք բոլորս էլ սխալվում ենք, սակայն այն, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում, որոշում է մեր անձի տեսակը: Ոգով ուժեղ մարդիկ թույլ չեն տալիս, որ իրենց գործած սխալները որոշեն իրենց տեսակը: Նրանք սովորում են ու առաջ շարժվում:
11. Սիրում են փոփոխություններ:
Ադապտացվելը ոգով ուժեղ մարդկանց կյանքի կարևոր և սիրելի մասն է: Չէ՞ որ նրանք հասկանում են, որ փոփոխությունների վախը սահմանափակում է մեզ ու թույլ չի տալիս աճել:
12. Նրանք գիտեն` երբ մերժեն և ասեն` ոչ:
Երբ ձեր ղեկավարը խնդրում է ձեզ ինչ-որ բան անել, դուք պարզապես չեք կարող մերժել նրան: Սակայն հոգով ուժեղ մարդիկ գիտեն, որ ոչ ասելը կարևոր է: «Ոչ»-ը հաստատումն է այն բանի, որ դուք գնահատում եք ձեր սեփական ժամանակն ու տարածքը, գիտեք, որ պետք է պաշտպանել ձեր սեփական պահանջմունքները, այլ ոչ թե՝ թույլ տալ օգտագործել ձեզ:
13. Նրանք ազատվում են տոքսիկ մարդկանցից:
Տոքսիկ մարդիկ մեր կյանքի խարիսխներն են, նրանք ձեզ ցած են քաշում: Եվ նրանցից պետք է ազատվել:
14. Նրանք գիտեն, թե ինչը նշանակություն ունի, և ինչը` ոչ:
Վստահությունն այն է, ինչը գալիս է փորձի հետ, որն ամենից հաճախ ունենում են հոգով ուժեղ մարդիկ: Հետո նրանք հիանալի առաջնորդներ են դառնում ու նմանակման արժանի օրինակներ:
15. Նրանք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեն:
Էմոցիոնալ ինտելեկտը ոգով ուժեղ մարդու կարևորագույն որակներից է: Ուրիշների գործողություններն ու մտքերը հասկանալն ու դրանց դիմանալը սեփական էմոցիաները վերահսկելու բանալին են:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը