Հայտնիները նոր թրենդ են նախաձեռնել լողափերի համար
Հայտնիները նախաձեռնել են նոր թրենդ. լողափային սեզոնից առաջ սոցցանցերում սկսել են հայտնվել նրանց լուսանկարները՝ ազդրերից վեր ձգված լողազգեստներով: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը Instagram-ում զետեղել է միանգամից մի քանի լուսանկար՝ վառ-վարդագույն եւ դեղձագույն վեր քաշած բիկինիով: Միտումը տարածվել է նաեւ մոդելների վրա: Նրանց թվում են հայտնվել ամերիկուհի Էմիլի Ռատակովսկին, Բելլա Հադիդը եւ բրիտանուհի Դեմի Ռոուզը:
Նրանց է միացել ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Ռիտա Օրան: Թրենդին աջակցել է պլյուս-սայզ մոդել Էշլի Գրեմը, որը լուսանկարվել է ընձառյուծի լողազգեստով: