«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակներից մեկն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը:
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին`ժամը 14.00-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կբացվի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես` «Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2018 թվականի մայիսի 16-ին հրավիրված նիստում քննարկվել է «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տույժ կիրառելու մասին հարցը:
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց: Նաիրիտցիները բարձրացնում են գործարանի վերագործարկման և չվճարված աշխատավարձերի վճարման հարցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է տորագրել պատվիրակություն Աստանա գործուղելու մասին։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հակիրճ ներկայացրել է իր երկրորդ աշխատանքային օրը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ընդունեց զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին, լսեց նրանց մոտեցումները և հորդորեց գնալ պաշտպանության նախարարություն և քննարկել հարցը նախարարի հետ:
Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Խնդրում ենք Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում պարտադիր կամավորության սկզբունքով անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների համար ամսական 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարի առձեռն փոխանցումը հնարավորինս սեղմ ժամկետում փոխել անկանխիկ տարբերակի կամ կանխիկ վճարելու դեպքում յուրաքանչյուր վճարողին տրամադրել վճարման անդորրագիր:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետը Վիորիկա Դանչիլան:
Ծեծկռտուք և դանակահարություններ Նոր Նորքում։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. հունիսի 30-ը հոսթինգի ծառայության ցանկացած փաթեթի 12 ամսով բաժանորդագրության դեպքում կարելի է ստանալ դոմենի գրանցում՝ 1 տարով:
Շուտով ամառ է և եթե դեռ չեք որոշել, թե որտեղ կարող եք անցկացնել ձեր հանգիստը, ապա տեղեկացնենք, որ մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել են թույտվություն ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
Սիրիայում անօրինական զինված կազմավորումների անդամներից ազատել են Հոմսի նահանգի արեւելյան մասի չորս բնակավայր, որոնք անցել են Սիրիայի օրինական կառավարության հսկողության ներքո:
Եվրոպայի ֆուտբոլի լիգայում կկայանա եզրափակիչը. ֆրանսիական «Օլիմպիկը» կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնության են հասել միջուկային գործարքը պահպանելու շուրջ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Փաստ» օրաթերթի 15.05.2018թ. «… գումարները գնում են Վրաստա՞ն» հրապարակման հետ կապված հայտնում ենք, որ հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց:
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի եւ էլեկտրաէներգիայի է մնացել հուժկու փոթորիկների պատճառով:
Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին:
Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 17-ին արտահերթ հանդիպում կանցկացնեն վերջին օրերին պաղեստինյան տարածքներում, գլխավորապես Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ:
Երուսաղեմում իրավիճակը հանգիստ է, հայ համայնքն ապրում է իր բնականոն կյանքով:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում են հավաքվելու հանրապետության մի շարք զինկոմներ։
ԿԺԴՀ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը: