Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի մոտ հանդիպեց ակցիայի իրեն աջակցող մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ իր կողքին են: Նա կոչ արեց մարդկանց միանալ իրենց ընտանիքներին:
Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը յոթնամյա ընդմիջումից հետո Կաննի փառատոնում ներկայացրել է իր «Տունը, որ կառուցել է Ջեկը» նոր ֆիլմը:
Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք:
Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը կշարունակի աշխատանքը «բունդեսմանշաֆթի» հետ:
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում ընթանում է աշխարհում առաջին ձայնամեկուսիչ թունելի շինարարությունը, որը նախատեսված է արագընթաց գնացքների երթեւեկության համար:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը իր հավանությունն է տվել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Գիտնականներից բացի բրիտանացիներն ունեն նաև փայլուն հռետորներ և հրապարակային քննարկումների ձևաչափեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր հաստատել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տալով հնարավորություն տարբեր ոլորտներում խորը համագործակցության համար:
Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը բարոյական և պատմական ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հետաքրքիր է «Չելսիին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
Սա քաղաքացիական անհնազանդություն չէ, սա վանդալիզմ է կամ այլ կոպիտ իրավախախտում: Այն, ինչ սկսել է արդեն այսօր՝ ժողովրդավարություն չէ, այլ անարխիայի նախաշեմ:
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 15-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ջերմուկ Մ-2 ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված խնդիրներ չկան:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին:
Ֆիրդուս Զաքարյանը կազատվի ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին որոշում ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել վաղվա՝ մայիսի 17-ի նիստում։
Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետեւանքներին:
Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում:
Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
«Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ չկարողացա գտնել մի էպիզոդ, որտեղ փակ դիրքեր են, այսինքն՝ ձեռքերն իրար վրա են դրված. փակ դիրքի դեպքում՝ մարդը ենթագիտակցաբար սկսում է սուտ ասել, իր ասածին չի հավատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Կոնվերս Բանկը գործարկել է անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և վարկային քարտերի տրամադրման ակցիա՝ զգալիորեն բարելավելով վարկավորման պայմանները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել է Brexit-ի վերաբերյալ բրիտանական խորհրդարանի առաջադրված օրինագիծը եւ պաշտպանել շոտլանդական կառավարության համապատասխան առաջարկը:
Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը զանգահարել եւ շնորհավորել է նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ, եւ մաղթել նրան ու նախարարության ողջ անձնակազմին ամենայն հաջողություն հայկական դիվանագիտության զարգացման եւ աշխարհում ազգային շահերի առաջխաղացման գործում:
Արցախյան հարցի կարգավորման միակ ձևաչափ Հայաստանը տեսել և տեսնում է բանակցային գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ:
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել են քրեական գործեր հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու դեպքերի առթիվ: