Արտահերթ ընտրությունները հետաձգվում են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նպատակներից մեկն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը:

Սկզբնական մտահղացումն էր, որքան հասկանում եմ, ժողովրդի վստահությունը վայելող վարչապետին ընտրելուց հետո կառավարության կողմից խորհրդարան ներկայացնել այնպիսի մի ծրագիր, որը քաղաքական փոխհամաձայնության միջոցով տապալվի, եւ այդպիսով օրինական հիմքեր ստեղծվեն խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Մինչ այդ պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը եւ Կուսակցությունների մասին օրենքը: Այսօր կառավարության ծրագիրը «պայմանավորված ձեւով» տապալելու մասին խոսք չկա: Դա, կարծես թե, ձեռնտու չէ նոր իշխանությանը, որը նոր-նոր է տիրապետում պետական լծակներին: Դա առավել եւս ձեռնտու չէ խորհրդարանական հանրապետական մեծամասնությանը, որը, համենայնդեպս, մոտակա ամիսներին անցկացվելիք ընտրություններում Ազգային ժողովի մանդատ ձեռք բերելու շանսեր չունի:

Ուժերի նման դասավորության պայմաններում եթե արտահերթ ընտրություններն անգամ կայանան, դա տեղի կունենա, հավանաբար, մեկ տարվա ընթացքում:

Հեղափոխությունում հաղթած ուժերի համար դա, ի վերջո, այնքան էլ հարմար չէ՝ հեղափոխական էյֆորիան անցնելու է, խնդիրները, որոնք թվում է, թե մի քանի օրում հնարավոր է լուծել, մնալու են, եւ ընտրողները, որոնք այսօր «ընտրելու են սրտով», վաղն «ընտրելու են գլխով»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս