Մոխրակուլի. վրացական ծույլ խաչապուրի
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Ձու – 3 հատ
2. Ալյուր – 200 գ
3. Ջուր – 150 մլ
4. Թթվասեր – 1 ճ/գ
5. Աղ – 1 թ/գ
6. Շաքարավազ – 1 թ/գ
7. Սոդա – 1/2 թ/գ
Միջուկի համար
1. Լոլիկ – 1 հատ
2. Կանաչ սոխ – 50 գ
3. Կարտոֆիլ – 1 հատ
4. Սուլուգունի – 200 գ
5. Կծու աղացած կարմիր պղպեղ – 1 ճ/գ
6. Բուսայուղ – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Երկու ձու կոտրել թասի մեջ, ավելացնել աղ և շաքարավազ, հարել:
2. Ավելացնել թթվասերը և 150 մլ ջուր և նորից լավ խառնել: Աստիճանաբար ավելացնել 200 գ ալյուրը, խառնել: Ավելացնել սոդան:
3. Պանիրը քերել խոշոր քերիչով, կտրատել կանաչ սոխը, քերել կարտոֆիլը և կտրատել լոլիկը:
4. Ալյուրային զանգվածին ավելացնել պանրային զանգվածը, լավ խառնել:
5. Ավելացնել կծու աղացած կարմիր պղպեղ և 5 ճ/գ բուսայուղ: Լավ խառնել:
6. Ստացված զանգվածը լցնել տաքացրած տապակի մեջ, դնել թույլ կրակի վրա և տապակել 20 րոպե: 20 րոպե անց շրջել ծույլ խաչապուրին և թողնել կրակի վրա ևս 5 րոպե:
7. Մոխրակուլին մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը