Այս ուտեստը դուրս չի գա նորաձևությունից. Պաստա Կարբոնարա՝ սնկով
Բաղադրիչներ
1. Սպագետի – 200 գ
2. Շամպինիոն – 200 գ
3. Բեկոն – 100 գ
4. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
5. Սերուցք – 200 գ
6. Պարմեզան – 100 գ
7. Ձվի դեղնուց – 2 հատ
8. Աղ
9. Սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Եփել սպագետին:
2. Տապակել մանր կտրատած բեկոնը և սունկը՝ ավելացնելով ձիթապտղի յուղ:
3. Մի փոքր հարել դեղնուցները, լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը, խառնել:
4. Աղ և պղպեղ ցանել:
5. Բեկոնը և սունկը խառնել ստացված զանգվածին:
6. Զանգվածը դնել ցածր կրակի վրա և խառնելով շատ արագ հասցնել եռման:
7. Տաք սպագետիի վրա լցնել ստացված սոուսը և խառնել:
8. Մատուցել տաք ափսեով, վրան ցանել պարմեզան պանիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը