
Goldman Sachs-ը և Apple-ը համատեղ վարկային քարտ կթողարկեն. The Wall Street Journal

Apple-ը եւ Goldman Sachs Group-ը կթողարկեն համատեղ վարկային քարտ:
Apple Pay բրենդի ներքո քարտի գործարկումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբին, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ըստ որում, նրանց խոսքով՝ ընկերությունը կհրաժարվի Barclays Pl-ի հետ լոյալության քարտերի թողարկման վաղեմի գործընկերությունից:
Apple-Goldman համատեղ քարտը կարող է ընկերություններին օգնել պայքարելու իրենց հիմնական բիզնեսների թուլությունների դեմ, նշված է WSJ-ի հոդվածում: Այն բանի համեմատ, երբ iPhone-ի նոր մոդելների վաճառքների աճը դանադաղում է, Apple-ը կենտրոնանում է այնպիսի ծառայությունների վրա, ինչպիսիք են շարժական վճարումները, հոսքային երաժշտության բաժանորդագրությունները եւ վաճառքներն App Store առցանց խանութում:
Apple-ի եւ Goldman-ի գործընկերությունը, բացի համատեղ քարտից, կներառի նաեւ այլ ծառայություններ. մասնավորապես, խանութներում վարկերի տրամադրում iPhone-ի գնման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: