Կարլ Յունգը պնդում էր, որ այս 5 փաստարկներն ունեն որոշիչ նշանակություն երջանիկ կյանքի համար
Cluber-ը ներկայացնում է Կարլ Յունգի 5 միջոցները, որոնց օգնությամբ Դուք կարող եք երջանկություն գտնել:
1. Հոգ տարեք Ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության մասին
«Ես այն չեմ, ինչ պատահել է ինձ հետ: Ես այն եմ, ինչ ընտրում եմ, որպեսզի դառնամ»:
2. Աշխատեք Ձեր հարաբերությունների վրա
«Երկու անձնավորությունների հանդիպումը քիմիական նյութերի համակցություն է, որոնք ստեղծում են ճիշտ կոմբինացիա»:
3. Նկատեք շրջապատի գեղեցկությունը
«Ձեր իրավիճակը հասկանալը կդառնա պարզ այն դեպքում, երբ Դուք կարողանաք տեսնել սրտի ներսը: Այդ ժամանակ Դուք կարող եք երազել, Դուք կարթնանաք»:
4. Հաճույք ստացեք Ձեր աշխատանքից և կյանքից
«Մարդկային գոյության միակ նպատակը՝ վառել լույս մեր գոյության մթության մեջ»:
5. Պետք է ինչ-որ բանի հավատալ
«Ես գտնում եմ, որ իմ բոլոր մտքերը շրջապատում են Աստծուն, նման այն մոլորակներին, որոնք շրջապատում են Արեգակին: Եվ հենց նույն կերպ ձգում են Նրան: Ես զգում եմ, որ կոպիտ մեղք կլիներ, եթե ես դիմադրեի այդ ուժին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



