Գեղձ, որը կարգավորում է ամբողջ օրգանիզմը. ինչպես պահպանել վահանաձև գեղձի առողջությունը
Վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրության համար, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար: Greatpicture.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում խանգարվում է նաև հորմոնների արտադրությունը, զարգանում է հիպո կամ հիպերթիրեոզ:
Հիպոթիրեոզը հաճախ աուտոիմուն թիրեոիդի հետևանք է: Սա վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդություն է, որին բնորոշ է օրգանիզմում որոշ հակամարմինների առկայությունը գեղձի հյուսվածքների դեմ: Ու թեև հիվանդության բուժումը դեղորայքային է, շատ բան կախված է ձեզանից:
Սելենով հարուստ մթերք կերեք: Սննդակարգ ներառեք բրազիլական ընկույզ, ծովամթերք, ձու, արևածաղկի սերմեր, սխտոր: Սրանք նպաստում են նյութափոխանակության համակարգի աշխատանքին:
Վահանաձև գեղձի առողջության համար օրգանիզմին բավարար քանակով յոդ է անհրաժեշտ՝ միկրոէլեմենտ, որն օրգանիզմի կողմից օգտագործվում է հորմոնների արտադրության ընթացքում: Սննդակարգ ներառեք ծովային կաղամբ, ծովամթերք, արքայախնձոր, յոդացված աղ, սպանախ, հազարի տերևներ:
Սթրեսը ևս բացասական ազդեցություն է ունենում վահանաձև գեղձի հորմոնների վրա: Ուշադրություն դարձրեք հոգեկան վիճակին, հնարավորինս արագ ազատվեք սթրեսից:
Վահանաձև գեղձի առողջությանը վնասում է նաև ֆտորի և բրոմի ավելորդ քանակը: Ուշադիր եղեք, եթե օրգանիզմը դժվարանում է յուրացնել գլյուտենը:
Հնարավորինս խուսափեք շաքարի, կոֆեինի, ռաֆինացված մթերքի, կոնսերվանտների, հավելումների օգտագործումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը