Փոխմարզպետը վաճառել է բնակարանն ու շենքը, գնել՝ հողամաս ու մեքենա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Քարտաշյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով հողամաս է ձեռք բերել, միաժամանակ վաճառելով բնակարանը 2 միլիոն 592 հազար դրամով և բազմաբնակարան բնակելի շենքը՝ 11 միլիոն 808 հազար դրամով:

Նախորդ տարի պաշտոնյան է 3 միլիոն դրամով գնել է նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա:

Դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, 227 հազար ԱՄՆ դոլար ու 5 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 22 միլիոն 961 հազար դրամ, որից 10 միլիոն 90 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 12 միլիոն 600 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30