
Նիկոլ Փաշինյանը 2 ժամով հեռանում է. կարևոր հանդիպումներ ունի

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2 ժամով հեռանում է, քանի որ մի քանի կարևոր հանդիպումներ ունի:
Նա նշեց, որ ժամը 19:00-ին հանրահավաքի ժամանակ մանրամասն ելույթ կունենա: «Մենք հաղթել ենք և վերջ»,-ասաց Փաշինյանը:
Հավելենք, որ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանների հետ։ Ժամը 6-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Նեմրա» խմբի համերգը»: