Բաժիններ՝

Իսրայելացները պայթեցրել են պաղեստինցու տունը՝ որպես պատիժ ռաբբիի սպանության համար

Իսրայելացի զինվորականները Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը մասնակցել է իսրայելացի ռաբբիի սպանությանը: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:

Բնակելի շինությունների ցուցադրական քանդումը, որն անօթեւան է թողնում ահաբեկիչների հարազատներին, Իսրայելի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես պաղեստինյան բռնության կանխարգելման միջոցներից մեկը, երկու տարում որի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ:

«Անցած գիշեր Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական զորքերը սահմանապահ ոստիկանության եւ քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ Ջենինում քանդել են Մուհամեդ Քունբայի տունը»,- հայտնել են զինվորականները:

Բանակը պաղեստինցուն համարում է այն ահաբեկչական բջջի անդամ, որը հունվարին սպանել է ռաբբի Ռազիել Շեւախին: Զինյալներն Արեւմտյան ափի հյուսիսային մասի խճուղիներից մեկում գնդակոծել էին ավտոմեքենան, որով գնում էր վեց երեխաների 35-ամյա հայրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30