Բաժիններ՝

«Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել». ԿԲ նախագահը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Նա ասաց, որ դեռ չի վերլուծել իրավիճակը, բայց կարծում է՝ անկախ մարմինները հիմա պետք է իրենց գործառույթները պատշաճ կատարեն. «Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել: Ինչ վերաբերում է անկախ կառույցներին, իրենք պարտավոր են այսօր լինել առաջին գծում ու ապահովել այս երկրի կայունությունը»:

Հարցին՝ ֆինանսական կայունության վրա կարո՞ղ է ազդել այս ամենը, Ա. Ջավադյանն այսպես պատասխանեց. «Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության»: Հարցին էլ՝ սպառնալիք կա՞, որ այս ընթացքում դրամը կարող է  արժեզրկվել, Ա. Ջավադյանը պատասխանեց, թե ինքը նման սպառնալիք չի տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որ արել են, հիմա էլ իրականացնում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս