Բաժիններ՝

Դուբայը նոր զբոսաշրջիկների է գրավում զեղչերով ու արտասովոր երթուղիներով

Դուբայը մինչեւ 2020 թվականը պլանավորում է 20 մլն զբոսաշրջիկների ընդունել նոր շուկաների հետ աշխատելու եւ ճանապարհորդների համար խթանների ներդրումների շնորհիվ: Այդ մասին գրել է The National-ը:

«Մենք սկսել էինք աշխատել վեց կամ յոթ ավանդական շուկաների հետ, որոնք մեզ օգնեցին հասնել հյուրերի 10 միլիոնի նշագծին (2013 թվականին), բայց այդ ժամանակվանից մենք ընդլայնել ենք մեր գործունեությունը եւ արշավներ անցկացրել մոտավորապես 44 շուկաներում»,-ասել է Իսամ Քազիմը՝ Դուբայի Զբոսաշրջության եւ առեւտրային մարկետինգի կորպորացիայի գործադիր տնօրենը:

Վիճակագրության համաձայն, 2017 թվականին Էմիրությունը 15,79 մլն հյուրեր է ընդունել տարբեր երկրներից, ինչը 6,2 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին: Դուբայը նաեւ զբոսաշրջիկների այցելության միջին տեւողությունն ավելացրել է մինչեւ վեց օր: Ամենից շատ զբոսաշրջիկներ Դուբայ են ժամանել Հնդկաստանից (2,1 մլն), Սաուդյան Արաբիայից (1,5 մլն) եւ Մեծ Բրիտանիայից (1,3 մլն): Չինաստանը բարձրացել է հինգերորդ դիրք. այս երկրից Դուբայ են ժամանել 764 հազար զբոսաշրջիկներ, ինչը 41 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին:

Ռուսաստանն զբաղեցրել է 8-րդ տեղը. զբոսաշրջիկների հոսքի աճը կազմել է 212 տոկոս: Ընդամենը Ռուսաստանից Դուբայ ինքնաթիռով ժամանել են 530 հազար հյուրեր: Անցած շաբաթ կառավարությունը հայտարարել էր տարանցիկ ուղեւորներին հատուկ այցագրեր տրամադրելու մասին, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ Դուբայի օդանավակայանից եւ ուսումնասիրել քաղաքը:

Առաջիկա օրերին կսկսի գործել «Դուբայ Պասս» զեղչերի փաթեթը՝ քաղաքի հիմնական տեսարժան վայրեր այցելելու շահավետ տարիֆներով: Նաեւ այս տարի մեկնարկում է Ալ-Մարմում տարածաշրջանի նոր գովազդային արշավը, որը ժողովրդավականություն է վայելում հեծանվորդների եւ բնության սիրահարների շրջանում: Սա նաեւ այն մարզն է, որտեղ անցկացվում են ուխտերի լեգենդար վազքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս