Բաժիններ՝

Ալեգրին կարող է փոխարինել Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «զինագործներին»: Նախօրեին բազմափորձ ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հայտարարեց, որ հեռանում է «Արսենալից»:

Ինչպես հաղորդում են միանգամից մի քանի անգլիական աղբյուրներ, այդ թվում՝ Daily Star-ը և The Express-ը, որպես Վենգերի փոխարինող՝ «զինագործների» ղեկավարությունը դիտարկում է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Իտալացու գործող պայմանագիրը «Ծեր Սենյորայի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, սակայն մրցաշրջանի ընթացքում բազմիցս հնչել են խոսակցություններ այն մասին, որ Ալեգրին պատրաստ է հեռանալ «Յուվենթուսից»: Մասիմիլիանոն արդեն հայտարարել է, որ հետաքրքրված է աշխատանքով ԱՊԼ-ում, դրա համար «Արսենալի» տարբերակը կարող է նրա համար բավականին հետաքրքիր լինել:

Ալեգրիից բացի, «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են հանդիսանում Կարլո Անչելոտին, Լուիս Էնրիկեն և Թոմաս Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս