Բաժիններ՝

Թրամփը հավաստեց «առաջիկա շաբաթներին» Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը, որը, նրա խոսքով, կկայանա առաջիկա շաբաթներին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Միացյալ նահանգների ղեկավարը հայտարարել է ապրիլի 18-ին Պալմ Բիչում (Ֆլորիդայի նահանգ) Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում։

«Ինչպես գիտեք, ես Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու եմ առաջիկա շաբաթներին՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը»,- ասել է նա: «Հուսով եմ, որդ հանդիպումը մեծ հաջողություն կունենա: Դա վիթխարի իրադարձություն կլինի Հյուսիսային Կորեայի համար եւ վիթխարի իրադարձություն՝ ամբողջ աշխարհի համար: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի դա հաջողություն լինի ամբողջ աշխարհի համար, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի կամ Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի կամ Ճապոնիայի համար»,- հավելել է Թրամփը:

Միաժամսանակ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը լիովի չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը: Թրամփի խոսքով՝ «լավագույնը կլիներ վերջ դնել միջուկային զենքին աշխարհի բոլոր մասերում»: «Դա մեր բոլորիս նպատակն է»,- հավելել է պետության ղեկավարը:

Թրամփը նաեւ պնդել է, որ ԿԺԴՀ-ի համար հասանելի կդառնա «լուսավոր ճանապարհը», երբ հանրապետությունը հրաժարվի միջուկային զենքից: Ընդ որում այդ միջուկազերծումը պետք է լինի լիակատար, անշրջելի ու ստուգման ենթակա: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ մտադիր է հեռանալ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից, եթե բանավեճն անարդյունավետ լինի: Նա նաեւ ասել է, որ հնարավոր ամեն ինչ անելու է այն ճապոնացիներին ազատելու համար, որոնց առեւանգել ու պահում են ԿԺԴՀ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս