Բաժիններ՝

Բասկետնոլի Հայաստանի առաջնության MVP ճանաչվեց Ալբերտ Թադևոսյանը

Ավարտվեց Ա լիգայի 2017-2018 թթ.խաղարկությունը, որտեղ հաղթող հռչակվեց «Արցախ» ակումբը: Ա լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արթիկը» , իսկ լավագույն եռյակը եզրափակեց Երևանի «Ուրարտու»-ն:

Մրցաշարի լավագույն խաղացողներն են ՝ պաշտպան – էդգար Բաբայան (Ուրարտու), խաղարկող – Ալեքսա Սիմովիչ (Արցախ), կենտրոնական – Արման Հակոբյան (Արթիկ), թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ), ծանր հարձակվող – Անդրեյ Կոնստանտինով (Արթիկ): Մրցաշրջանի լավագույնը խաղացողի կոչումը` MVP-ն բաժին հասավ Ալբերտ Թաևոսյանին «Արցախ» ակումբից:

Կանոնավոր առաջնության հաղթող ճանաչվեց «Ուրարտու» ակումբը, իսկ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Արթիկը»:

Մրցանակակիրներին պարգևատրեցին Ա լիգայի նախագահ՝ Արա Պողոսյանը, ՀԲՖ փոխնախագահ՝ Վահագն Հարությունյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար՝ Արթուր Նազարյանը, Արցախի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Վազգեն Միքայելյանը և ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս