Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել «ազատ, ազնիվ և արդարացի առեւտուր» վարելու շուրջը

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության եկել ստեղծելու երկկողմ կոնսուլտացիաների նոր մեխանիզմ՝ ազատ եւ արդարացի առեւտրական հարաբերություներ հաստատելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 18-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պայմանավորվեցինք ակտիվացնել բանակցություններն ազատ, ազնիվ եւ արդարացի առեւտուր վարելու շուրջը»,- ասել է նա: Ճապոնիայի վարչապետը նաեւ նշել է, որ Տոկիոն առաջին հերթին ձգտում է, որ ուժի մեջ մտնի Անդրխաղաղօվկիանոսյան համաձայնագիը՝ չնայած այն բանին, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ ազատ առեւտրի երկկողմ պայմանագրի օգտին:

Թրամփն արդեն բազմիցս հրապարակայնորեն դժգոհություն է հայտնել Ճապոնիայի հետ առեւտրում առկա պակասուրդից, որը տարեկան հասնում է շուրջ 70 միլիարդ դոլարի, եւ իր օգնականներից պահանջել է մշակել իրադրության շտկման միջոցներ: Երկրների միջեւ մինչ օրս ազատ առեւտրի համաձայնագիր չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս