Բաժիններ՝

«Դա հնարավոր է». Ագուերոյի հայրը՝ որդու՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին

Տրանսֆերային շուկայում նոր հայր է հայտնվել: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը՝ Լեոնել Դել Կաստիլիասը, ակնարկել է, որ իր տղան կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ:

««Բարսելոնա՞»: Դա հնարավոր է, շատերը նոր մրցաշրջանում կփոխեն ակումբները:
Ամեն անգամ, երբ ես խոսում եմ նրա հետ, Սերխիոն ասում է, որ կվերադառնա «Ինդիփենդիենտե», բայց չգիտի՝ երբ»,- Կաստիլիասին է մեջբերում Ole-ն:

Ագուերգոն մի քանի անգամ հայտարարել է, որ կավարտի կարիերան հարազատ արգենտինական ակումբում: Սերխիոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30