Բաժիններ՝

«Արսենալն» ամռանը կփորձի ստորագրել «Յուվենթուսի» պաշտպանին

«Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ամռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում Ռուգանին բավարար խաղաժամանակ չի ստանում Թուրինում և խաղացել է Սերիա Ա-ի ընդամենը 17 հանդիպումներում:

Այնուամենայնիվ, Դանիելեի տաղանդին հավատում են «Արսենալում» և ուզում են տեսնել նրան իրենց թիմում: Ինչպես հաղորդում է TRANSFERmarketWEB-ը, «Զինագործները» կփորձեն ստորագրել 23-ամյա պաշտպանին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով, ինչպես երևում է, կմնա իր պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30