Բաժիններ՝

«Եթե կա մի թիմ, որը կարող է հիմա հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է». Ռումենիգե

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն գնահատել է թիմի ներկայիս մարզավիճակը, ինչպես նաև կիսվել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայանալիք հակամարտության սպասումներով:

«Մենք պետք է պահպանենք կենտրոնացումը մինչև առաջին կիսաեզրափակիչ խաղը: Եթե կա մի թիմ, որը կարող է հիմա հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է: Թիմը գտնվում է գերազանց մարզավիճակում և, կարծես, հիմա նրանք ընդունակ են հասնելու այն ամենին, ինչ ցանկանում են: Որպես «Բավարիայի» երկրպագու՝ կարող եմ ասել, որ հիմա թիմի խաղին հետևելը շատ հաճելի է»,- Ռումենիգեին է մեջբերում Goal-ը:
«Բավարիայի» և «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա ապրիլի 25-ին, Մյունխենում:

Պատասխան խաղը՝ մայիսի 1-ին, Մադրիդում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս