Բաժիններ՝

Ֆրանսիայում «Տաքսի»-ի հոբելյանը նշել են ֆիլմի հինգերորդ սերիայով

Ֆրանսիան նշել է «Տաքսի» կինոֆիլմի 20-ամյակը, որն առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1998 թվականի ապրիլին: Ֆիլմի հոբելյանի առթիվ ռեժիսոր Լյուկ Բեսոնը Մարսելում ներկայացրել է իր կինոշարի հինգերորդ սերիան,։

Ինչպես պատմել է Բեսոնն ինքը, նա առաջին ֆիլմի սցենարը գրել է ընդամենը 30 օրում: Սյուժեի հերոս է դարձել մարսելցի տաքսու վարորդը, որն ստիպված է ոստիկանությանն օգնել ձերբակալելու բանկեր կողոպտողների ավազակախմբին, որպեսզի խուսափի երթեւեկության կանոնների խախտման համար պատժից:

Նկարահանումները շարունակվել են մեկ ամսից էլ պակաս՝ 27 օր: Կինոնկարում նկարահանել են միանգամից վեց ավտոմեքենա՝ Peugeot 406 “Super-tourist”-ը եւ հինգ վերափոխված Peugeot 406-եր:

Ֆիլմի հաջող պրեմիերայից հետո Բեսոնը ձեռնամուխ է եղել շարունակությանը: «Տաքսի»-ին հաջորդել են «Տաքսի-2»-ը, «Տաքսի-3»-ը, «Տաքսի-4»-ը: Կինոնկարի հիգերորդ սերիան՝«Տաքսի-5»-ը, Ֆրանսիայում արդեն դիտել է 1,2 միլիոն հանդիսական, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս