Մեկնարկել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ որոշվելու է ՀՀ վարչապետի թեկնածուի հարցը:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքն առաջարկելու է իր գործընկերներին որպես վարչապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես առաջին դեմք:

Այս պահին ՀՀԿ գրասենյակի մոտ ակցիա են իրականացնում նաև Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ «Մերժիր, Սերժին» նախաձեռնությունը:

Նախաձեռնության անդամ Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրենց ակցիայի նպատակն իրազեկումն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս