
«Լիվերպուլը» հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիով

Մարուանի անցյալն «Էվերթոնում», կարծես թե, չի անհանգստացնում «Լիվերպուլի» ղեկավարությանը:
«Լիվերպուլը» ցանկանում է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին, ում պայմանագիրն ակումբի հետ լրանում է ամռանը: Իհարկե, «կարմիրները» ֆուտբոլիստի համար պետք է պայքարեն այլ ակումբների հետ. ինչպես հաղորդում է L’Equipe-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Մոնակոն», «Ռոման», «Բեշիկթաշը» և ևս մի քանի չինական ակումբներ:
Ֆելաինին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» «Էվերթոնից» 2013 թվականին:
ԱՊԼ-ի ընթացիկ 2017-18թթ. մրցաշրջանում Ֆելաինին անցկացրած 13 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը