
Շոտլանդական ալադիներ. արագ և թեթև նախաճաշ

Բաղադրիչներ
1. Շիճուկ – 80 մլ
2. Ջուր – 50 մլ
3. Ձու – 2 հատ
4. Ալյուր – 100 գ
5. Փխրեցուցիչ – 10 գ
6. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Խառնել շիճուկը և սառը ջուրը:
2. Ավելացնել ձուն և հարել:
3. Ալյուրը խառնել փխրեցուցչի և աղի հետ:
4. Միացնել չոր և հեղուկ բաղադրիչները:
5. Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
6. Տապակի մեջ մի փոքր բուսայուղ լցնել և տապակել ալադիները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը