Բաժիններ՝

Դանիայի վարչապետը չի բացառել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հավանականությունը

Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, որ երկրի թագավորական ընտանիքը և նախարարները ներկա կլինեն Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ինչպես հաղորդում է championat.com-ը, ավելի վաղ Դանիան աջակցություն էր հայտնել Մեծ Բրիտանիային և մի շարք այլ երկրների, որոնք արտաքսել են ռուս դիվանագետներին` Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպի համար:

Դանիայի վարչապետն ընդգծել է, որ հարկավոր է Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառել ցույց տալու համար, որ նման պահվածքն անընդունելի է:

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչից հետո բոյկոտին միանալու պատրաստակամություն են հայտնել Լեհաստանի, Շվեդիայի, Իսլանդիայի ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս