8 մթերք, որոնք կօգնեն իջեցնել միզաթթվի մակարդակը

Միզաթթուն օրգանիզմի կողմից սինթեզվում է նյութերի մասնատման ընթացքում։ Այն սովորաբար օրգանիզմից դուրս է բերվում մեզի միջոցով, սակայն որոշ դեպքերում օրգանիզմն ընդունակ չէ ամբողջությամբ դուրս բերել այն՝ չափից շատ արտադրման հետևանքով։

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դա կարող է բազմաթիվ տհաճ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ ոտքերի և ձեռքերի այտուցվածություն, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, միզաթթվի կարծրացում՝ ավազ և քարեր երիկամներում, մեզի pH-ի փոփոխություն։ Կայքի հաղորդմամբ՝ միզաթթվի մակարդակի կարգավորմանը կարող են նպաստել հետևյալ մթերքները։

Կանկար։ Մեծ քանակով հանքանյութեր, վիտամիններ և հակաօքսիդանտներ է պարունակում, հարուստ է բջջանյութով և սպիտակուցով։ Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օգնում է օրգանիզմից դուրս բերել ոչ միայն՝ միզաթթուն, այլև՝ տոքսինները։

Ինչպես պատրաստել։ Լավ լվացեք 15 կանկար, ավելացրեք 1 լիտր ջուր, եռացրեք 40 րոպե։ Օգտագործեք՝ որպես գարնիր։

Կարդացեք նաև

Սոխ։ Օգտագործվում է մի շարք առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ արյան մեջ միզաթթվի մակարդակն իջեցնելու նպատակով։

Ինչպես պատրաստել

  • 2 սոխը մաքրեք, կտրատեք։
  • Ավելացրեք կես լիտր ջուր, եռացրեք, մինչև դրանք փափկեն։
  • Լցրեք տարայի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ։
  • Խմեք օրվա ընթացքում։

Դդում։ Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ օրգանիզմից դուրս է բերում ավելորդ միզաթթուն։ Կարող եք օգտագործել ինչպես՝ առանձին, այնպես էլ՝ տարբեր ճաշատեսակներում։

Խնձոր։ Խնձորն օգտակար է առողջությանը, հատկապես այն դեպքում, երբ օրգանիզմում բարձր է միզաթթվի մակարդակը։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։

Նեխուր։ Նեխուրը հայտնի է մաքրող ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է կարգավորել միզաթթվի մակարդակն արյան մեջ։

Հավի միս։ Ի տարբերություն կարմիր մսի՝ հավի միսն օգնում է նվազեցնել այս քիմիական նյութի մակարդակը։ Նույն ազդեցությունն ունի նաև ձուն, հետևաբար՝ այն ևս հարկավոր է սննդակարգ ներառել։

Գազար։ Գազարը միշտ պետք է լինի այն անձանց սեղանին, ում օրգանիզմում միզաթթվի մակարդակը բարձր է։ Այս բանջարեղենը կօգնի դուրս բերել դրա ավելորդ քանակը։

Ջուր։ Օրվա ընթացքում բավարար քանակով ջրի օգտագործումը շատ կարևոր է՝ անկախ նրանից՝ օրգանիզմում միզաթթվի մակարդակը բարձր է, թե ոչ։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, որոնք կուտակվում են օրգանիզմում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս