Նոր խնդիր վարորդների համար. 100 հազարից մինչև 1 մլն դրամի տուգանք՝ գազաբալոնների «պատճառով». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով:

Թերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով անցկացվել են հետազոտություններ, եւ պարզ է դարձել, որ վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Միայն 2012-2018թթ. ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ 537 պայթյուն: Իսկ այս ամենի վերահսկողությունը դրվելու է ԱԻՆ-ի եւ ճանապարհային ոստիկանության վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30