Գեղեցիկ, հաջողակ և միայնակ․ ինչու է ուժեղ կանանց համար դժվար երջանկություն գտնել
Ինչու ուժեղ, գեղեցիկ և խելացի կանայք չեն կարողանում գտնել իրենց երջանկությունը։ Flytothesky.ru-ն ներկայացրել է մի քանի պատճառ։
Ցուցադրական ինքնաբավություն։ Ուժեղ կանայք սիրում են ցույց տալ, որ իրենց ոչինչ պետք չէ։ Ինչու են հարկավոր բարդ հարաբերություններ, եթե նրանք ինքնադրսևորվել են կյանքում։ Դա, իհարկե, հեռու է ճշմարտությունից․ սիրո, ջերմության, հոգատարության, օգնության կարիք ունեն բոլորը։ Քանի դեռ կինը չի հասկացել դա, նա ստիպված է լինելու ապրել «նեղացած ոզնու» նման՝ վանելով ճակատագրի նվերները, ինչը, իհարկե, նրա ընտրությունն է։
Անվստահություն տղամարդկանց հանդեպ։ Ազնիվ լինենք․ կինն իր ցանկությամբ չի ուժեղ դարձել․ հանգամանքներն այդպես են դասավորվել՝ նրան դավաճանել են, ցավ պատճառել, լքել, օգտագործել բարությունը, վնասվածքներ հասցրել՝ ստիպելով հոգին հավաքել բռունցքն ու երկաթյա սահմաններ կառուցել։ Ինչո՞ւ կրկին ցավ ապրել, ինչո՞ւ կրկին հարվածի տակ հայտնվել։ Ավելի լավ է խելացնոր լինել և ստուգել՝ արդյոք կարելի է վստահել։ Խնդիրն այն է, որ այդպիսի տակտիկան վախեցնում է նաև լավ տղամարդկանց։ Համաձայնեք՝ դժվար է ամեն օր ապացուցել զուգընկերոջը, որ նրա թշնամին չեք։
Մրցակցելու սովորություն։ Ուժեղ կինը սովոր է ագրեսիվ լինել, հրամայել, ապտակ հասցնել, թաքցնել իրական զգացմունքները։ Նրանց հարկավոր չէ զգացմունքային, թույլ լինել, վստահել տղամարդկանց․ դա չափազանց է։ Եթե կնոջ մարտականությունը սկզբնական շրջանում գեղեցիկ է թվում, ժամանակի ընթացքում տղամարդիկ հոգնում են այդ վազքից․ ինչու նա պետք է մրցակցի սիրելիի հետ, ինչպես պատերազմում։ Ցավոք, այսպիսի կանայք տարբերություն չեն տեսնում անձնական կյանքի ու աշխատանքի միջև, ինչը հարկավոր է սովորել։ Զիջելը ոչ միշտ է նշանակում՝ պարտվել, և, բացի այդ՝ զուգընկերը ենթակա չէ, ում հարկավոր է հրամաններ տալ։
Միայնակ լինելը հարմար է։ Նա այնքան վաղուց է վայելում ազատությունը, որ նրա համար դժվար է կիսել անձնական տարածքը։ Հիմա նա կարող է անել ամեն բան, նրանից ոչ ոք կախված չէ, իսկ տղամարդու հայտնվելն ամեն բան գլխիվայր է շրջում՝ անհրաժեշտ է հաշվի առնել նրա ցանկությունները, փոխել սովորությունները, աշխատել թերությունների վրա։ Այս ամենը լարվածություն է առաջացնում։ Նա սովոր է միայնակ լինել, ապրել իր համար, չզիջել ոչ մի դեպքում։
Սիրախաղի դիմելու անկարողություն։ Ինտելեկտն ու գեղեցկությունը չեն երաշխավորում գայթակղիչ լինելը։ Հնարավոր է՝ նրա պահվածքը չափազանց ուղիղ է, նա սովոր չէ հպարտանալ իր հաջողություններով, տղամարդուն գրավել գեղեցիկ ժպիտով, ոչ միայն խիստ, այլև ռոմանտիկ հագուստ կրել։ Այս դեպքում կինն աշխարհին հասկացնում է, որ հավասար է ուժեղ սեռին, ամեն բան կարող է ինքնուրույն անել։ Սա պարտվողական դիրքորոշում է։ Գոնե երբեմն հարկավոր է ազատություն տալ ներսում բնակվող կնոջը՝ տղամարդկանց խրախուսելով քայլ անել։
Թուլությունը ցույց տալու վախ։ Հաճախ հաջողության հասնում են գերազանցիկ կանայք, ովքեր ոչ մի դեպքում իրենց երես չեն տալիս։ Նրանք իրենց ուժասպառ են անում պարապմունքներով, կարգուկանոնով, համբերության մարզումներով՝ ձգտելով աշխարհին ցույց տալ իրենց յուրահատուկ գեղեցկությունը։ Բայց մարդիկ վախենում են իդեալական ռոբոտներից, քանի որ դրանք բնական և գեղեցիկ չեն։ Հակառակը, նրանք չափազանց շատ պահանջներ ունեն աշխարհի նկատմամբ, լարված են։ Մարդու իսկական ուժն արտահայտվում է ոչ թե՝ սխալների բացակայությամբ, այլ՝ իրական լինելու կարողությամբ՝ ընդունելով սեփական թուլությունները։ Այդպիսի մարդու հետ սխալվելը չի վախեցնում․ հակառակը՝ նրա հետ քեզ կենդանի ես զգում, ինչն իսկապես հաճելի է։
Բարձր ստանդարտներ։ Քանի որ նա կարողացել է ինքնարտահայտվել բոլոր առումներով, նրան ամեն մեկը չի համապատասխանի։ Նա կընտրի լավագույնին։ Այդպիսի նյութական մոտեցումը հաճախ է ներքին կոնֆլիկտի հանգեցնում․ տղամարդը համապատասխանում է ստանդարտներին, բայց սիրտը էլի չի շարժվում։ Դադարեցրեք սեռերի մրցավազքը, ավելի խորը սուզվելու ձգտումը։ Եթե ուժեղ եք, ձեզանից ավելի ուժեղին մի փնտրեք, հիշեք միմյանց լրացնելու սկզբունքի մասին։ Փնտրեք նրան, ում հետ հաճելի է, հետաքրքիր, ում ներկայությամբ սիրտն ավելի արագ է աշխատում, ով կիսում է ձեր երազանքները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը