Բաժիններ՝

Հայաստան-Էստոնիա խաղից առաջ կանցկացվի երկրպագուների երթ

Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ Red Eagles ֆան-շարժումը կազմակերպում է միասնական երթ՝ դեպի Հանրապետական մարզադաշտ:

Երթը մեկնարկելու է մարտի 24-ին, ժամը 17։00-ին, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում:

«Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ակտիվ և նվիրյալ երկրպագուներին հրավիրում ենք Red Eagles ակումբի սեկցիա՝ հարավային տրիբունա, 1-ին սեկցիա, միասնաբար ոգեշնչելու, երկրպագելու և առաջ մղելու մեր հավաքականին։

Ցանկալի է ունենալ հավաքականի մարզաշապիկներ, իսկ բացակայության դեպքում կարմիր շապիկներ, շարֆեր և երկրպագման այլ պարագաներ: Ցանկացողները մեր օգնությամբ կարող են ներկվել եռագույն դրոշի գույներով»,-նշվում է ֆան ակումբի հայտարարությունում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս