Բաժիններ՝

«Հավատում եմ, որ ոչ ոք ինձնից լավը չէ: Համենայն դեպս, խաղադաշտում». Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչն է մոտիվացնում իրեն:

«Մենք պետք է միշտ մտածենք, որ մենք լավագույնն ենք: Պետք է այդպես կարծել:
Հավատում եմ, որ ոչ ոք ինձնից լավը չէ: Համենայն դեպս, խաղադաշտում:
Թե՛ թիմում, թե՛ հավաքականում նախորդ տարին ինձ համար իդեալական էր: Ես նվաճեցի 5 մրցանակ»,- նշել է Ռոնալդուն:

Առաջին անգամը չէ, որ պորտուգալացի ֆուտբոլիստը նշում է, որ ինքը լավագույնն է: Ռոնալդուի խոսքով՝ լավագույնը լինելու ձգտումը լավագույնս մոտիվացնում է իրեն:

Ռոնալդուն, ավելի վաղ իր մասին ասել է նաև.

«Կարծում եմ՝ ես արդեն հասցրել եմ մտնել խաղի պատմության մեջ: Ես միշտ ձգտել եմ դրան, ես աշխատել եմ դրա համար մանկուց: Հեշտ չէ լինել ֆուտբոլիստ և դառնալ աստղ՝ ամեն անգամ հավակնելով ճանաչվել լավագույնը: Ինձ մոտ ստացվել է»:

«Օդանավակայանը կոչվել է իմ անունով: Դա զարմանալի չէ: Բոլորն էլ գիտեն, որ ես սիրում եմ հպարտանալ իմ արմատներով: Ես միշտ ասել եմ, որ առանձնացող և տարբերվող մարդկանց պետք է գովել կենդանության օրոք: Շնորհակալ եմ Պորտուգալիային համարձակության, անկեղծության և իրենց գաղափարին հավատարիմ մնալու համար»:

«Իմ հաջողությունները շուտով կդառնան նշաձող շատերի համար: Պատահական չէ, որ ես այսքան ռեկորդներ եմ կոտրել: Դա ինձ համար նպատակ չի եղել, բայց հաճելի է ամեն անգամ նոր ռեկորդներ սահմանելը»:

«Մարդկանց լարում է իմ փայլը: Միջատները միշտ գնում են դեպի լույսը»:

«Այնպիսի տպավորություն է, որ ամեն խաղից հետո ես ստիպված եմ ապացուցել, թե ով եմ: Զարմանալի է երկրպագուների կարծիքն իմ մասին, ամեն ինչի փոխարեն խոսում է վիճակագրությունը: Ես պրոֆեսիոնալիզմի մարմնացում եմ, բայց քննադատությունը դառնում է ավելի ու ավելի շատ»:

«Կարդացի երկրպագուի հաղորդագրությունը՝ Կրիշտիանու, դու լավագույնն ես: Իհարկե, ես լավագույնն եմ: Ստուգեք, թե ով ստացավ The best կոչումը նախորդ շաբաթ»,- ասել է Ռոնալդուն Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ:

«Google-ում փնտրեք՝ Կրիշտիանու Ռոնալդու, և կտեսնեք իմ գոլերը: Իմ գոլերն արձանագրված են այնտեղ: Ես շատ հանգիստ եմ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս