«Թեղուտի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավորապես դադարի շրջանում». Սուրեն Կարայան

«Թեղուտի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավորապես դադարի շրջանում, այսինքն` կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որ պետք է կարգավորվեն, և մենք մեծ հույս ունենք, որ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ Թեղուտը նորից կվերագործարկվի»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` պատասխանելով «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, թե ինչո՞ւ է փակվել Թեղուտի հանքը, և 1200 հոգի գործազուրկ են դարձել:

Ըստ Լ.Նազարյանի` բացի գործազրկության սոցիալական խնդրից, կան նաև բնապահպանական խնդիրներ, և այդ հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները շարունակելու են մնալ:

Ս.Կարայանը հույս հայտնեց, որ այս տեխնիկական դադարի ընթացքում նաև բնապահպանական խնդիրները կլուծվեն, և հանքը կշարունակի իր բնականոն աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031