«Հաչող շունը չի կծում». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Հրայր Թովմասյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցի քննարկման ժամանակ, անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

Նա հայտարարեց, որ Ս. Սարգսյանն իր հարցազրույցով ազդարարեց «ստահոդ պետության» ստեղծման մասին: «Հրայր Թովմասյանը գործուղվում է ՍԴ և դառնում դրա նախագահը, որպեսզի լինի այս ստահոդ պետության պահապան շունը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ Ն. Փաշինյանի ելույթին. «Քանի որ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, մի ժողովրդական ասացվածք կա՝ հաչող շունը չի կծում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031